Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Հուսով եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք

Նիկոլ Փաշինյան. Հուսով եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք
28.10.2019 | 12:30

2020-ին ռազմական ոլորտում որոշ ծախսեր այլ տրամաբանությամբ են արվելու, ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն պաշտպանության մակարդակի բարձրացմանը:


«Ռազմական ծախսերի հետ կապված ունենք օրենսդրական կարգավորում ու դրանք չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, և մենք պետք է մնանք այս շրջանականերում: Բայց նաև կարևոր է արձանագրել, որ ռազմական ոլորտում 2020-ին ունենք ծախսեր, որոնք այլ տրամաբանությամբ են արվելու: Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ